Ուրուգվայի հավաքականի գլխավոր մարզիչ Օսկար Տաբարեսը խոսել է ԱԱ-2018-ի քառորդ եզրափակիչ փուլում կայանալիք Ֆրանսիայի հետ հանդիպման մասին։
«Մենք չգիտենք, թե վաղը ինչ է լինելու, սակայն շատ ենք ցանկանում հաղթել այդ խաղում։
Կավանին կարևոր խաղացող է Ուրուգվայի համար։ Նա լավ խաղաց Պորտուգալիայի դեմ։ Վնասվածքը ստանալուց հետո նա ամեն ինչ անում է, որ շուտ ապաքինվի։ 24 ժամից պարզ կլինի նրա մասնակցության հարցը»,- Տաբարեսի խոսքն է փոխանցում ՖԻՖԱ-ի մամուլի ծառայությունը։
Ֆրանսիա - Ուրուգվայ հանդիպումը տեղի կունենա հուլիսի 6-ին Նիժնի Նովգորոդի համանուն ստադիոնում և կմեկնարկի Երևանի ժամանակով 18։00-ին։
Հիշեցնենք, որ Ֆրանսիայի հավաքականը 1/8 եզրափակիչում հաղթեց Արգենտինային (4:3), իսկ Ուրուգվայը՝ Պորտուգալիային (2:1)։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում